Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Բանկերում դոլարի ու եվրոյի գինն աճել է

Բանկերում դոլարի ու եվրոյի գինն աճել է
05.11.2016 | 14:31

Հայաստանյան բանկերում այսօր 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 47,83 դրամով, վաճառվում՝ 479,11 դրամով: Նախորդ օրվա համեմատ դոլարի առքի տատանումը եղել է +0,33, վաճառքինը՝ +0,35 դրամ: 1 եվրոն բանկերը գնում են միջինը 525,32, վաճառում՝ 534,53 դրամով:

Նոյեմբերի 4-ի համեմատ եվրոյի առքի տատանումը եղել է +0,21, վաճառքինը +0,70 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին գինը 7,36 դրամ է, վաճառքինը՝ 7,62: Նախորդ օրվա համեմատ ռուբլու առքի տատանումը եղել է -0,02, վաճառքի տատանումը՝ -0,01:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ